Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովին․ կան զոհեր ու վիրավորներ

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի 31-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ «Շահեդ-131/136» տիպի  չորս անօդաչու թռչող սարք են արձակել և հարվածել Խարկովին հինգ C-300/C-400 զենիթային կառավարվող հրթիռներով, իսկ Կիևին՝ «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։

Նա նշել է, որ ԶՈՒ-ն Կիևի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջաններում չորս անօդաչու թռչող սարք է խոցել, ինչպես նաև «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռը Կիևի մարզում։

Խարկովում հրթիռներից մեկը խոցել է հինգհարկանի շենքը։ Այս մասին  հայտնել է Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Արդյունքում ավերվել են երրորդից հինգերորդ հարկերը, հրդեհ է բռնկվել։

Մյուս հրթիռներն, ընկել են տան մոտ։ Ավերվել է մասնավոր ձեռնարկություն, վնասվել է ավելի քան 20 բազմահարկ բնակելի շենք, շտապօգնության մեքենա և հրշեջ ծառայության մեքենա։

Սինեգուբովի ներկայացրած վերջին տվյալներով՝ Խարկովում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։