Եվրոպական կինոն եկել է Երևան․ 23 ֆիլմերի ցուցադրության մուտքն ազատ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Եվրոպական արտադրության բազմաժանր 23 ֆիլմ՝ Երևանում․ Բելգիական «Օմեն» ֆիմլի ցուցադրությամբ Կինոյի տանը մեկնարկեց Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև հունիսի 7-ը։  Փառատոնն անցկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի խոսքով՝ փառատոնը յուրահատուկ միջոցառում է, իսկ կինոն՝ մշակութային երկխոսության զարգացման լավագույն գործիքներից։

«Ինչպես գիտեք Եվրոպական Միության նշանաբանն է՝ «Միավորված ենք բազմազանությամբ», ուստի` փառատոնին ներկայանում ենք ԵՄ տարբեր երկրների 23 տարբեր ժանրերի ֆիլմերով: Հատկանշականն այն է, որ փառատոնի փակմանը ցուցադրելու ենք հայ-լիտվական համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբացը» կինոնկարը, իսկ փառատոնային օրերին կցուցադրվի նաև ուկրաինական ֆիլմ, որն անդրադառնում է այն իրավիճակին, որում երկիրը հայտնվել է ռուսական ագրեսիայի հետևանքով»,- ընդգծեց Վասիլիս Մարագոսը։

«Օմեն» ֆիլմը, որի ցուցադրությամբ մեկնարկեց փառատոնը, պատմում է աֆրիկյան ծագումով ռեփեր-պոետի մասին։ Ֆիլմը մի շարք կինոփառատոններում մրցանակների է արժանացել։ Բելգիան այն ներկայացնելու է նաև Օսկարի։

«Ֆիլմը շատ հետաքրքիր է, պատմում է բազմազանության մասին, շատ կարևոր է, որ այն ուղերձ է հղում նաև հայ ստեղծագործողներին։ Ռեժիսոր Բալոժին երկար տարիներ երազել է այդ ֆիլմը ստեղծելու մասին և, ունենալով շատ փոքր բյուջե՝ կարողացել է նկարահանել այն՝ 23 օր անցկացնելով Աֆրիկայում։ Սա ուղերձ է հայ ստեղծագործողներին, որ չվախենան և պայքարեն երազանքների համար»,- ասաց ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը։

Փառատոնը համագործակցել է ՅՈՒՆԻՔ Հայաստանի հետ, ինչը Եվրոպա-Հայաստան գործակցության վառ օրինակ է։ ՅՈՒՆԻՔ Հայաստանի նախագահի խոսքով՝ ցանցը հնարավորություն է տալիս արժեքները գործողության մեջ տեսնել․ այն պետությունների, մարդկանց համագործակցություն է ընդհանուր արժեքների շուրջ:

«Մշակույթին, արվեստագետներին աջակցելը, միմյանց լսելն ու իրարից սովորելը, պատմություններ պատմելը հաճախ շատ բարդ է։ Անդամ պետությունների հետ հանդիպումների ժամանակ թեժ քննարկումներ, երբեմն անհամաձայնություններ ենք ունենում, բայց, ի վերջո, գալիս ենք եզրակացության, որ մշակութային արժեքներ և կամուրջներ կառուցելն ավելի կարևոր է, ուստի` ուրախ եմ, որ համագործակցում ենք այս փառատոնի հետ»,- նշեց  ՅՈՒՆԻՔ Հայաստանի նախագահ Յան-Թագե Քյուլինգը։

Եվրոպական ֆիլմերի փառատոնը հանդիսատեսի համար ամենասպասված միջոցառումներից է, քանի որ այն բացառիկ հնարավորություն է մեծ էկրանին դիտելու կինոնկարներ, որոնք հաճախ չեն ցուցադրվում Հայաստանում՝ ընդգծում է ֆիլմերի ծրագրի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը։

Ի թիվս այլ ֆիլմերի` այսօր կցուցադրվի Շառլ Ազնավուրի և Մարկ դի Դոմենիկոյի հեղինակած «Ազնավուրը ըստ Շառլի» կինոնկարը բնօրինակ լեզվով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։  Բացի ցուցադրություններից, փառատոնի շրջանակում կազմակերպվելու են հանդիպումներ և քննարկումներ կինոգետների մասնակցությամբ։ Ֆիլմերի ցուցադրության մուտքն ազատ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան