Որ երկրները դեմ չեն որպեսզի Ուկրաինան իրենց մատակարարած զենքն օգտագործի ՌԴ-ին հարվածելու համար

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Դանիան, Ֆինլանդիան, Կանադան և Չեխիան թույլատրել են Ուկրաինային օգտագործել իրենց մատակարարած զենքերը ՌԴ տարածքում թիրախներին հարվածելու համար։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է օգտագործել իրենց տրամադրած զենքը Ռուսաստանին հարվածելու համար, եթե դա համապատասխանի միջազգային իրավունքին, գրում է Current Time-ը։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը մայիսի 29-ին հայտարարել է, որ իրենք չեն սահմանափակում Ուկրաինային ռուսական տարածքում ֆիննական զենքով հարվածներ հասցնելու հարցում։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին նշել է, որ Ուկրաինան կարող է կանադական զենքով հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տարածքի վրա, քանի որ Կանադան որևէ պայման չի դրել Ուկրաինայի առաջ՝ կապված իր զենքի օգտագործման հետ։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ իր երկիրը միանում է Ուկրաինայի դաշնակիցների խմբին, որոնք դեմ չեն Ռուսաստանի թիրախների դեմ իրենց կողմից մատակարարված զենքի կիրառմանը։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Պրահայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Լիպավսկին լրագրողներին ասել է, որ «Չեխիան, սկզբունքորեն, խնդիր չունի» իր զենքը ռուսական թիրախների դեմ օգտագործելու հետ կապած:
Ավելի վաղ նման հայտարարություններ էին արել Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և Շվեդիան։