Ադրբեջանում ընդդիմադիր գործչին կալանավորել են համացանցում ոստիկանների բռնությունների տեսանյութ տարածելու համար

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ադրբեջանի  Շիրվան քաղաքում կալանավորվել է ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մեհման Ալիևը սոցիալական ցանցերում ոստիկանության ապօրինի գործողությունների մասին տեսանյութ տարածելու համար։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել են նրա հարազատները։

Ակտիվստի հայրը՝ Այդին Ալիևը, պատմել է, որ իր որդին օրերս համացանցում տարածել է տեսանյութ իր եղբոր՝ Ալի Իսաևին բռնի ուժով ձերբակալելու մասին։

«Սա տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։ Մեհմանը, աղմուկ լսելով, դուրս եկավ փողոց, երբ քաղաքացիական հանգուստով մարդիկ փորձում էին ձերբակալել Ալիին, իսկ նա բղավում էր, որ իրեն ցանկանում են մեղադրել թմրանյութերի տարածման մեջ։ Մեհմանը սկսեց նկարահանել և առաջարկեց Ալիին խուզարկել»,-ասել է Այդին Ալիևը։

Ավելի ուշ ոստիկանությունը պահանջել է ջնջել տեսանյութը, սակայն Մեհմանը հրաժարվել է։ Արդյունքում և՛ Իսաևը, և՛ Ալիևը կալանավորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նրանց հարազատները ձերբակալության մասին իմացել են պաշտոնական հաղորդագրություններից։

«Մեհմանը զանգահարել է և հայտնել, որ ինքը գտնվում է Քյուրդախանի քննչական մեկուսարանում և դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Նա մեղադրվում է հերոինի վաճառքի մեջ։ Սա ճիշտ չէ, նա իր օրվա հացը վաստակել է ամենօրյա աշխատանքով»,- ասել է Այդին Ալիևը։

Ժողովրդական ճակատից հաստատել են, որ Մեհման Ալիևը կուսակցության անդամ է և նրա կալանավորումը կապել են տեսանյութի տարածման հետ։

Հավելենք, որ նախօրեին էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան