Արտոնություն՝ թիթեղյա տարաներ արտադրող ընկերությանը

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Թիթեղյա տարաներ արտադրող «Մետալ Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գործադիրն արտոնություն տվեց։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Մետալ Ուորլդ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել թիթեղյա տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10 մլն դրամ։ Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Տեղեկացնենք, որ թիթեղյա տարաներ արտադրող ընկերությունում առկա է 35 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 38-ի՝ 250,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Հավելենք, որ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) ընկերության իրական շահառուն Հարություն Հովհաննիսյանն է հարյուր տոկոս մասնակցությամբ։

Մանյա Պողոսյան