Ճնշում՝ դատավորների նկատմամբ, թե՞ վեթինգ․ ինչի՞ն են միտված կարգապահական վարույթները․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

Ի՞նչ խնդիր են լուծում դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթները, որոնք քննվում են ԲԴԽ-ում։ Միայն 2023-ին դատական համակարգից հեռացվել է 7 դատավոր։ 2018-ից ի վեր 5 տարում դադարեցվել է մոտ երկու տասնյակ դատավորի լիազորություն։ Սակայն պրոցեսը հարցեր է հարուցել մասնագիտական հանրույթի մոտ՝ ի՞նչ սկզբունքով են որոշվում այն դատավորները, որոնց գործերը նախ պետք է ուսումնասիրվեն վարույթ հարուցողների կողմից՝ Արդարադատության նախարարություն, Էթիկայի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներ։ Կարևոր է նաև հարցը՝ ի՞նչ չափանիշներով է ԲԴԽ-ն որոշում պատասխանատվության ենթարկել դատավորին, և հատկապես՝ դադարեցնել լիազորությունները։

ԱՄՆ Պետդեպը նույնպես անդրադարձել է կարգապահականների խնդրին․ «Շարունակաբար հաղորդումներ էին հայտնվում «անցանկալի» դատավորների դեմ ընտրովի կարգապահական վարույթներ սկսելու մասին և Արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ ներկայացվող կարգապահական վարույթների ընտրության վերաբերյալ որոշումների հետ կապված թափանցիկության բացակայության մասին»։ Պետդեպը հղում է անում իրավապաշտպան-փաստաբանների պնդումներին, որ կարգապահական վարույթների հարցում Արդարադատության նախարարության և ԲԴԽ-ի միջև համագործակցության մասին, ինչը խաթարում էր գործադիրից դատական համակարգի անկախ լինելու հանգամանքը։

ԲԴԽ-ն այս պրոցեսը ներկայացնում է իբրև դատական համակարգում վեթինգի իրականացում։ Պնդում են, թե դատական համակարգը մաքրվում է և փոխարինելու են գալիս անաչառ դատավորները։ 2023-ի տարեվերջին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրաեասյանը պնդեց, թե 80 տոկոսով վեթինգը իրականացվել է։ Մինչդեռ քննադատները համոզված են, որ այս գործընթացը ավելի շատ քաղաքական մոտիվներ ունի, մասնավորապես՝ ազատվել անցանկալի դատավորներից և կազմավորել օրվա իշխանությանը լոյալ դատական համակարգ։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում դատական համակարգի հետ՝ առողջացում արդար վեթինգի միջոցով, թե՞ հնազանդ դատական համակարգի ստեղծում։ Factor TV-ի բանավեճին մասնակցում են Արշակ Վարդանյանը՝ ԲԴԽ նախկին անդամ, նախկին դատավոր, Հարություն Հարությունյանը՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի հանձնաժողովի անդամ, փաստաբան Մարիաննա Բաղինյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ, Արտյոմ Սուջյանը՝ Արդարադատության նախարարի խորհրդական։