Նոր Կալեդոնիայից հետո Բաքուն այժմ էլ անհանգստացած է Ֆրանսիական Պոլինեզիայով

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայից հետո Բաքուն հիմա էլ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Պոլինեզիայի նկատմամբ։  Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջան են ժամանել Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիական Պոլինեզիայի խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարները և քարտուղարները, ինչպես նաև իշխող «Տավինի» կուսակցության ղեկավարությունը։

Քառօրյա այցի նպատակն է դիտարկել Ադրբեջանի և Ֆրանսիական Պոլինեզիայի միջև համագործակցության հնարավորությունները միջխորհրդարանական, տնտեսական, հումանիտար, ինչպես նաև գիտության, կրթության, սպորտի, առողջապահության և այլ ոլորտներում։

Օրերսլ մեջլիսում  անցկացվել է  հերթական հակաֆրանսիական համաժողովը՝ «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառման ժամանակ  «Տավինի» կուսակցության  գլխավոր քարտուղար Վիկտոր Մաամաատուայհուտապուն ասել է, որ «Ֆրանսիական Պոլինեզիան ապագաղութացման գործընթացում Ադրբեջանի աջակցության կարիքն ունի»։

«Մենք քաղաքականապես երիտասարդ ազգ  ենք, և մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի աջակցությունը, մենք հավատում ենք, որ դուք մեզ կօգնեք, և արդարությունը կհաղթի», – ասել է նա։

Ֆրանսիական Պոլինեզիայի ասամբլեայի կրթության, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի փոխնախագահ Հուորե Տևոպեն ևս  Բաքվի օգնությունն է խնդրել։

«Մենք ակնկալում ենք աջակցություն Ադրբեջանից և միջազգային հանրությունից. Ինքնիշխանության ձեռքբերումը մեզ թույլ կտա պահպանել մեր յուրահատուկ ժառանգությունը և պաշտպանել ժողովրդի շահերը»,-ասել է նա։ Այլ ներկայացուցիչներ Ֆրանսիական Պոլինեզիայից ևս ելույթներ են ունեցել, նրանց են միացել նաև Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները։

«Մենք հավատում ենք, որ այս շարժումը հաջողություն կունենա և վերջապես կպարգևի ճնշված ժողովուրդներին իրենց արժանի ազատությունը։ 44-օրյա պատերազմը հաղթանակով ավարտելով՝ մենք դարձանք փայլուն օրինակ ամբողջ աշխարհի ճնշված ժողովուրդների համար։ Ադրբեջանի փայլուն հաղթանակը կարևոր դեր է խաղում Պոլինեզիայի անկախության շարժման վերածննդի գործում։ Նեոգաղութատիրությունը դատապարտված է»,-ասել է պատգամավոր Զահիդ Օրուջը։

Ֆրանսիական Պոլինեզիայի պատվիրակության այցը տեղի է ունենում Բաքվի նախաձեռնող խմբի հրավերով։

Նշենք, որ Բաքուն Փարիզի դեմ պետական քաղաքականության շրջանակներում սերտ կապեր է հաստատել նաև ֆրանսիական Նոր Կալեդոնիայի հետ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ Բաքվին էր մեղադրել վերջերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

«Դա ֆանտազիա չէ, դա իրականություն է։ Ես ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության որոշ առաջնորդներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ, դա անվիճելի է»,- ասել էր նախարար Ժերալդ Դարմանենը։

Հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում։ Բաքուն սկսել է ակտիվորեն ֆինանսավորել Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների որոշ ներկայացուցիչների։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։

Էմմա Չոբանյան