Աղետալի ջրհեղեղի հետևանքները. ինչ է արձանագրել Factor TV-ն Ալավերդիից Քարկոփ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
28.05.2024 | 19:06Հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։
Դեբեդ գետի վարարման հետևանքով Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը և երկաթուղին։
Քանդված կամուրջների հետևանքով Լոռու մարզի Քարկոփ և այլ գյուղեր զրկվել են խոշոր քաղաքների հետ կապից։ Որոշ բնակիչներ ահազագում են առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության մասին։
Factor TV-ն շրջել է աղետի գոտում և արձանագրել առանձին քաղաքացիների կրած վնասները։ Ալավերդիում, օրինակ, մարդկանց տները տիղմի մեջ են, մուտքեր ու առաջին հարկեր մտնել չի լինում։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան