Միայն մեկ ուժ է ավագանու ընտրություներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Չնայած այսօր լրանում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը, սակայն երեկ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է միայն նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունը:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը` հավելելով, որ վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ն է: Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տասնյակն ուժ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն մեկ օր առաջվա դրությամբ փաստաթղթերը մեկ ուժ է ներկայացրել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: