Ուկրաինան և Բելգիան անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն Բրյուսելում ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ աջակցության մասին երկկողմ համաձայնագիր։ Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Բելգիան այս տարի Ուկրաինային ռազմական օգնության համար կհատկացնի առնվազն 977 մլն եվրո, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Մասնավորապես, նման պարտավորությունը, ինչպես նաև տասնամյա ժամկետում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ամրագրված է այս փաստաթղթում։

«Առաջին անգամ անվտանգության նման համաձայնագրում նշվում է ռազմական ինքնաթիռների որոշակի քանակ, որոնք կտրամադրվեն Ուկրաինային՝ 30 միավոր F-16՝ մինչև 2028 թվականը: Ավելին, առաջին կործանիչները պետք է տեղափոխվեն այս տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։