Ալիևը կնոջ հետ մասնակցել է սեփական առևտրի կենտրոնի բացմանը

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է այցելել իր ընտանեկան բիզնես օբյեկտների բացմանը, որոնք ներկայացվում են, որպես հանրային միջոցառում։ Մասնավորապես, մայիսի 27-ին Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ մասնակցել է Crescent Bay նախագծի շնորհանդեսին և Բաքվում Crescent Mall առևտրի կենտրոնի բացմանը։ Pasha Malls Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Յաման Շահինը ներկայացրել է առևտրի կենտրոնում ստեղծված պայմանները՝ 107 հագուստի խանութ, գաստրոնոմիական, առողջապահական, մանկական ժամանցի կենտրոններ։ Այնտեղ աշխատելու է շուրջ 2400 մարդ։

Crescent Mall առևտրի կենտրոնը  պատկանում է Ալիևների«Pasha Malls Group» ընկերությանը (այն էլ իր հերթին Pasha Holding-ին ) և հանդիսանում է երկրի  8-րդ ամենամեծ առևտրի կենտրոնը։ Այս մասին տեղեկատվությունը ներկայացված է հենց «Pasha Malls Group»-ի պաշտոնական կայքում։

Pasha Holding-ին են պատկանում  «Port Baku», «Deniz Mall», «28 Mall», «Ganjlik Mall», «Amburan Mall», «Shuvelan Park», «Ganja Mall» և «Crescent Mall» առևտրի կենտրոնները։

Pasha Holding-ն Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է։Այստեղ բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Էմմա Չոբանյան