Թուրքիայի ԱԽ այսօրվա նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, երկամսյա ընդմիջումից հետո այսօր այս տարվա երրորդ հանդիպումը կանցկացնի։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստի օրակարգի առաջին թեման ահաբեկչության դեմ պայքարն է։

Նշվում է, որ Թուրքիայի նպատակն է՝ մինչև այս ամառ ավարտին հասցնել իրաքյան սահմաններում անվտանգության հարցը։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Իրաքի հյուսիսում «ահաբեկչական տարրերի ոչնչացման շարունակական գործողությունները», PKK/YPG-ի կողմից Սիրիայի հյուսիսում զբաղեցրած վայրերում ընտրություններ անցկացնելու նախապատրաստական աշխատանքներն ու դրանք լեգիտիմացնելու ջանքերի դեմ միջոցները։ Խորհրդի անդամները տեղեկատվություն կտրամադրեն նաև այլ կազմակերպությունների դեմ պայքարում վերջին իրավիճակի մասին, ինչպիսիք են FETO-ն և ԻԼԻՊ-ը։

Բացի այդ, նիստի օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, հատկապես՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Իրանում զարգացումները և Հունաստանի հետ հարաբերությունները։

Քննարկվելու են նաև Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները: