Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է Բալաշիխայում ԱԹՍ-ի խոցման հետևանքով տուժածների մասին

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մայիսի 27-ի երեկոյան մերձմոսկովյան Բալաշիխայում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Յուրովի տեղեկացմամբ էլ՝ երկու տղամարդ վնասվածքներ են ստացել բեկորների ընկնելու հետևանքով, փոխանցում է Current Time-ը։

Նախապես հաղորդվում էր, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել։

Շրջանի ղեկավարը պնդել է, որ խոցված ԱԹՍ-ի բեկորներն ընկել են առանձնատան վրա։ Յուրովը պարզաբանել է, որ այնտեղ եղել են տարեց ամուսիններ, նրանց դուստրն ու թոռնուհին, և նրանք չեն տուժել։

«Բացի այդ, հարևան փողոցում բեկորներն ընկել են երկու տղամարդու վրա։ Նրանցից մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Երկրորդը միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է շրջանային հիվանդանոցում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Յուրովը Տելեգրամում։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 21:00-ի սահմաններում Մոսկվայի շրջանի երկնքում փոքրիկ օդապարիկ է խոցվել։ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ավիացիոն ծառայություններին, հայտնել էր, որ Մոսկվայի օդանավակայաններում փոխվել են ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի երթուղիները։

Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի շրջանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հայտնել էր մայիսի 10-ին։