ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
Հասարակություն
27.05.2024 | 12:25Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել»,- նշեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքի առջև ոստիկանության ծառայողները բերման ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։