«UAZ»-ը Ծովագյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Ձկնագետ» գետը

Լուրեր

06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
Բոլորը

Մայիսի 26-ին, ժամը 20։14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ գյուղի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Ձկնագետ» գետը, գետում հայտնաբերվել է նաև արգելափակված «ZIL» մակնիշի ավտոմեքենա։

Ջրափրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Խ. Գ.-ին (ծնված 1990 թ.), ուղևորներ՝ Մ․ Հ․-ին՝ (ծնված 1999 թ.), Խ․ Ա․-ին՝(ծնված 2020 թ.), Խ․ Կ․-ին՝ (ծնված 2022 թ.) և ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել անվտանգ տարածք։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած «UAZ» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները։