Սոցցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է. ՔԿ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ սոցիալական ցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութ տարածելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նշված օգտատիրոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակչուհի է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցում՝ իր անվամբ գրանցված էջի բաց հարթակում, կատարել է գրառում՝ նշելով հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ՝ այս կերպ հնչեցնելով անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Ձեռք բերված բավար փաստերի հիման վրա վերոհիշյալ օգտատիրոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինս ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: