Նարե Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ նախաձեռնվել է նորը՝ սուտ մատնության հատկանիշներով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024թ․ հունվարի 17–ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստացրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդու առևանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որով իրականացվել է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն։ Կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ վերծանումներ, տեսագրությունների զննություն, բազմաթիվ վկաների, այդ թվում Ն․ Հայրապետյանի կողմից որպես առևանգման վայր նշված հասցեի մոտակայքում գտնվող օբյեկտների աշխատակիցների, հարցաքննություն։ Արդյունքում՝ բացի տուժող Ն.Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդումից, ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Ն․ Հայրապետյանին առևանագելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում կատարված ՍԵԿՏ հարցմամբ պարզվել է, որ Ն․ Հայրապետյանը 2024թ․ հունվարի 19-ին՝ ժամը 17:26-ին, Հայաստանից մեկնել է ՌԴ և չի վերադարձել։

Քանի որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ (եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը) վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին։

Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ի հայտ են եկել այլ ենթադրյալ հանցանք կատարելու՝ սուտ մատնության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որով իրականացվում է նախաքննություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։