Երթևեկության նոր փոփոխություն` Երևանում
Հասարակություն
11.07.2017 | 11:30Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 11-ից, Երևան քաղաքի Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատվածում (Ուրուգվայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: