Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չկան․ ԶՈՒ Գլխավոր շտաբը հրապարակել է ուղղաթիռի կործանման նախնական պատճառները

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է նախագահական ուղղաթիռի կործանման պատճառները հետաքննող Գերագույն հանձնաժողովի նախնական զեկույցը։ Նշվում է, որ հավաքագրվել է վթարի պատճառների վերաբերյալ զգալի քանակությամբ մասնագիտացված, տեխնիկական և ընդհանուր տեղեկատվություն։ Iranist-ի փոխանցմամբ՝ զեկույցում ասվում է, որ աղետի վերաբերյալ որոշ փաստեր դեռ պետք է ստուգվեն, սակայն որոշները կարելի է վստահորեն հրապարակել։

Ըստ այդմ՝ ուղղաթիռը թռել է նախատեսված երթուղով և չի հեռացել նշանակված թռիչքի ուղուց՝ մինչև ուղղաթիռը կործանվել է։ Օդաչուն վթարից մեկուկես րոպե առաջ կապ է հաստատել երկու այլ ուղղաթիռների օդաչուների հետ։

Նշվում է, որ կործանված ուղղաթիռի վրա փամփուշտների հետքեր չկան։

Վթարի ենթարկված ուղղաթիռը հրդեհվել է միայն լեռան հետ բախվելուց հետո։

Բարդ տեղանքի, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով որոնողական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, ինչպես նաև երկուշաբթի վաղ առավոտյան, իսկ առավոտյան ժամը 5-ին իրանական անօդաչու սարքերի օգնությամբ պարզվել են աղետի ճշգրիտ կոորդինատները։

Դիտաշտարակի և թռիչքի անձնակազմի խոսակցություններում կասկածելի միջադեպեր չեն գրանցվել։

Նշվում է, որ տեղեկությունների մեծ մասն ավելի մանրազնին ուսումնասիրություն է պահանջում, սակայն արդյունքում վերջնական զեկույցը կհրապարակվի Իրանի ժողովրդին։