Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը. Աննա Նաղդալյան

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե օրեր առաջ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հանդիպեցին և բնականաբար, քննարկվեց նաև  ՀԱՊԿ-ի հարցն ու Հայաստանի դիրքորոշումը, ի՞նչ փուլում է գտնվում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչման գործընթացը և հնարավո՞ր է այնպիսի տարբերակ, որ այս պաշտոնում հաստատվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը, ասաց.

«Ինչպես արդեն ասել ենք, Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, և ինչպես բազմիցս նշվել է, սկսվել է  ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ ինչպես գործող կանոնակարգի հիման վրա կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբ, այնպես էլ այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ։

Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, նշեմ, որ 2015թ. սեպտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ մասնակից պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն այսուհետ կստանձնեն բոլոր անդամ պետությունները ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի: Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրվել է Հայաստանին և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին: Իսկ ՀԱՊԿ շրջանակներում, նորից եմ կրկնում, բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»: