Թուրքիան արձագանքել է Իրանի ԳՇ հայտարարությանը, որ Ռաիսիի կործանված ուղղաթիը թուրքական ԱԹՍ-ն չի հայտնաբերել

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան շարունակում է պնդել, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող կործանված ուղղաթիռի վայրը գտել է թուրքական արտադրության Akıncı անօդաչու թռչող սարքը։ Երկրի ՊՆ աղբյուրները TRT Haber-ին տեղեկություն են փոխանցել Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքների և Իրանի Գլխավոր շտաբի կողմից արված վերջին հայտարարությունների վերաբերյալ։ Աղբյուրներն ասել են, որ Թուրքիան իր վատ ժամանակներում օգնության է հասել Իրանին և կատարել բարիդրացիության ու բարեկամության պահանջները։

«Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, ժամ առ ժամ բացատրել է մեր նախարարը (խոսքը ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերի մասին է – խմբ․), բոլորը սոցցանցերի ուղիղ եթերում հետևել են որոնողական աշխատանքներին»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ Իրանը հայտարարել էր, թե թուրքական անօդաչու թռչող սարքը, որն օգնել է իրանական թիմերին նախագահ Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի լայնածավալ որոնողական աշխատանքների ժամանակ, չի կարողացել նկատել դրա գտնվելու վայրը՝ չնայած այն տեղեկություններին, որ թուրքական ԱԹՍ-ն է առաջինը հայտնաբերել բեկորները։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որ թուրքական անօդաչուն չի կարողացել որոշել ուղղաթիռի ճշգրիտ վայրը: Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի իշխանություններն ընդունել են Թուրքիայի առաջարկը՝ աջակցելու որոնողական գործողություններին այն բանից հետո, երբ իմացել են, որ իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք հագեցած են SAR ռադարով, որոնք կարող են հայտնաբերել օբյեկտներ ամպերի վրա, գտնվում են Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ որպես հիմնական առաքելության մաս: Նշվում է, սակայն, որ գիշերային տեսողության և ջերմային պատկերման սարքերով հագեցած թուրքական անօդաչու սարքը չի կարողացել հայտնաբերել ուղղաթիռը և վերադարձել է Թուրքիա։

Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ իրանական կողմի խնդրանքով 32 հոգանոց լեռնագնաց փրկարարների խումբ էր ուղարկել Իրան՝ օգնելու որոնել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը, ըստ նախապես հայտարարվածի, կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Բացի այդ, Թուրքիան ՊՆ-ն ուղարկել էր տեղական արտադրության Akıncı ԱԹՍ և Cougar ուղղաթիռ՝ գիշերային տեսանելիության հնարավորություններով, մասնակցելու որոնողական աշխատանքներին։ Թուրքական լրատվամիջոցների հայտնել էին, թե Akıncı անօդաչուն է հայտնաբերել ջերմության աղբյուրը, որտեղ էլ, ենթադրաբար, եղել են Իրանի նախագահին ու այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի բեկորները, և որ դրանից հետո ԱԹՍ-ն կոորդինատները փոխանցել է Իրանի իշխանություններին:

Էմմա Չոբանյան