ՌԴ ԳՇ պետի տեղակալը ձերբակալվել է

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն ձերբակալել է երկրի Զինված ուժերի կապի գլխավոր վարչության ղեկավար, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Շամարինին ձերբակալել են ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Գեներալի մոտ խուզարկություն է իրականացվել, ապա նա տարվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Գործը քննվում է թիվ 235 կայազորային զինվորական դատարանում։

Քննչական կոմիտեն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

Վերջին շրջանում հայտնի է դարձել մի շարք քրեական գործերի մասին, որոնք հարուցվել են ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Շամարինը 4-րդ ռուս բարձրաստիճան զինվորականն է, որը ներգրավվել է քրեական գործի շրջանակում։

Ավելի վաղ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել էին պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովն ու ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը։ Մայիսի 17-ին խարդախության գործով կալանավորվել է Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը։