Հրաչյա Ղևոնդյանը ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից
Հասարակություն
23.05.2024 | 10:40Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով փաստաբաններ՝ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում են, որ իրենց պաշտպանյալը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։
«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Հ.Ղ.-ն. նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։