ՀՀ նախագահն ու Լոնգանգեն քննարկել են Եվրախորհրդի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել:

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին: Իրականում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը մեծ դեր է ունեցել մեր կյանքում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից: Ես վստահ եմ, որ այդ աշխատանքը շարունակական է լինելու, և այն փորձը, որ ունեն Եվրոպայի խորհուրդը և նրա կառույցները, բավական մեծ է: Եվրախորհրդի և Հայաստանի միջև իրականացվող այդ փորձի փոխանակումը շատ կարևոր է մեզ համար և գնահատելի: Այս առումով առանձնահատուկ կցանկանայի շեշտել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում Եվրախորհրդի աջակցության կարևորությունը»:

Մաքսիմ Լոնգանգեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում՝ որպես Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ներկայացնել գլխավոր քարտուղարին: Հայաստանը երկիր է, որին հետևել եմ բավական երկար ժամանակ իմ նախորդ պաշտոնավարումների շրջանում, երկիր է, որտեղ ապրել եմ և շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրախորհրդի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Ընդգծվել է, մասնավորապես, արդարադատության, մարդու իրավունքների, ռազմական, առողջապահական և այլ ոլորտներում վերջին տարիներին մեկնարկած համակարգային ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն ռազմավարության կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին և անհրաժեշտ քայլերին:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ջանքերի համատեղմամբ նպաստել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ժողովրդավարական արժեքներ սերմանելուն և դրանք ամրապնդելուն: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը սկզբունքային մոտեցում ունի ժողովրդավարության հիմնարար գաղափարների և նորմերի արմատավորման հարցում և անշեղորեն շարժվում է այդ ուղիով:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել Եվրախորհրդի Հայաստանյան գրասենյակի գործունեությանն ու նախաձեռնություններին: