ՌԴ-ն Կատարի միջնորդությամբ Ուկրաինային 6 երեխայի է փոխանցել

Լուրեր

11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
Բոլորը

Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ Ուկրաինային է փոխանցել 6 երեխայի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում է, որ «երեխաների հետ վերամիավորումը» տեղի է ունեցել Մոսկվայում Կատարի դեսպանատանը։

«Փոխանցված երեխաների խումբը բաղկացած է 6-ից 17 տարեկան վեց տղաներից, այդ թվում՝ երկու եղբայրներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական կողմն այս լուրը դեռևս չի մեկնաբանել։

Մարտի 21-ին Ռուսաստանը հայտնել էր, որ կրկին Կատարի միջնորդությամբ վեց երեխայի է փոխանցել Ուկրաինայի։ Դա արվել է Մոսկվայում Կատարի դեսպանատանը։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստան է տարվել ավելի քան 19 հազար երեխա։ Բացի այդ, ըստ ամերիկյան Conflict Observatory թիմի տվյալների, ևս մոտ 10-12 հազար ուկրաինացի երեխաներ տեղափոխվել են հանգստյան ճամբարներ և այլ հաստատություններ Ռուսաստանում ու բռնակցված Ղրիմում, որտեղ նրանք ենթարկվել են «գաղափարական մշակման»։

2023 թվականի մարտին ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային կալանավորման օրդեր էր տվել՝ մեղադրելով նրանց Ուկրաինայից երեխաների դեպորտացիայի մեջ։