Էմանուել Մակրոնը մեկնում է Նոր Կալեդոնիա, որտեղ զանգվածային անկարգություններ են

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան մեկնել է Խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա արշիպելագ՝ ֆրանսիական անդրծովյան տարածք, որտեղ անկարգությունները շարունակվում են մեկ շաբաթ՝ շենքերի հրկիզմամբ և սպանություններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավստրալիան և Նոր Զելանդիան սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին և այլ օտարերկրացիներին Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայից: Նախագահական ինքնաթիռը հեռավոր արշիպելագ կհասնի հինգշաբթի օրը։
Մակրոնը կհանդիպի տեղի պաշտոնյաների, քաղաքական գործիչների և համայնքի ներկայացուցիչների հետ և, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կքննարկի երկխոսություն հաստատելու հարցը։
«Նախագահը քննարկումներ կանցկացնի Նոր Կալեդոնիայի բոլոր ուժերի հետ։ Նպատակը վերականգնման պատրաստվելն է։ Նախագահը թռչում է այնտեղ նաև երկխոսությունը վերականգնելու համար»,- AFP-ն մեջբերում է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալիի խոսքերը:
Նոր Կալեդոնիայում անկարգություններ են արդեն շուրջ 1 շաբաթ։ Արշիպելագի որոշ բնիկներ՝ կանակները, այսպես իրենց բողոքն են արտահայտում Փարիզում խորհրդարանի ընդունած օրենքի դեմ, ըստ որի՝ Ֆրանսիայից ժամանածները 10 տարի Նոր Կալեդոնիայում ապրելու դեպքում ընտրելու իրավունք կունենան։
Կանակները, որոնք կազմում են Նոր Կալեդոնիայի 270,000-անոց բնակչության 40%-ը, մտավախություն ունեն, որ արդյունքում իրենց համայնքի քաղաքական ազդեցությունը կնվազի: Անկարգությունների ընթացքում վեց մարդ է զոհվել։
Ֆրանսիան Նոր Կալեդոնիա է ուղարկել 1050 ժանդարմների, և իրավիճակը վերջին օրերին մի փոքր հանդարտվել է, բայց, ըստ պաշտոնական աղբյուրների, կարգուկանոնի ամբողջական վերականգնման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Նոր Կալեդոնիան գտնվում է Խաղաղ օվկիանոսում Ավստրալիայից 1300 կմ արևելք և Նոր Զելանդիայից 2000 կմ հյուսիս: Այն 1853-ին դարձել է ֆրանսիական գաղութ։ 1946 թվականին ստացել է անդրծովյան տարածքի կարգավիճակ, և նրա բոլոր բնակիչները, այդ թվում՝ կանակները, ստացել են Ֆրանսիայի քաղաքացիություն։

Նոր Կալեդոնիան բավականին բարեկեցիկ է. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է գրեթե $ 35 հազար, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան եվրոպական երկրներից շատերում։