Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները. ՔԿ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 27-ամյա բնակիչն իր 29–ամյա ընկերոջ հետ ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցներ ձեռք բերելու շուրջ։ 2024 թվականի հունվարի 10-ին, 27–ամյա երիտասարդի կողմից վարած «CHRYSLER PT CRUISER» մակնիշի ավտոմեքենայով նրանք Երևան քաղաքից ուղևորվել են Մեղրի քաղաք: Հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, Իրանի՝ ինքնությունը չպարզված քաղաքացու կողմից մատնանշված՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանին հարակից ճանապարհահատվածում, վերջինս պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նրանց է փոխանցել 4598,58 գրամ «Մեթամֆետամին», 489,12 գրամ «Ափիոն», 198,01 գրամ, «Հերոին» և 5401,92 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Երիտասարդները, դրանք, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել, տեղավորել ավտոմեքենայի սրահում, ապօրինի պահել և տեղափոխել, որը նույն օրը, ավտոմեքենայի խուզարկությամբ, հայտնաբերվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ երիտասարդների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի կողմից մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և նշված մեղադրյալներին իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։