Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի հայկական տաղավարում իրականացվել է կրթական ծրագիր

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural Academy – ECA), Տրենտոյի (NEST College & Campus Trento) և Վենետիկի Կա Ֆոսկարի (Università Ca’ Foscari) համալսարաններից։

Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որը երեք բաղադրիչ ունի` «Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» և «Կատարելություն»։ Այնուհետ ստեղծագործական տարածքում մասնակիցները փորձ են արել ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ հնչող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվել են շարականների թարգմանած տեքստերն ու լատինատառ տառադարձումներով հատուկ թռուցիկներ՝ ծանոթանալու շարականների բովանդակությանը, որոնցից մի քանիսը տեղում նույնիսկ երգվել են:

Շարունակելով հոգևոր երաժշտության ունկնդրումը՝ մասնակիցները Նինա Խեմչյանի գնդաձև կավե քանդակների նմանությամբ շրջանաձև թղթերի վրա տարբեր նյութերի օգնությամբ փորձել են արտահայտել հնչող երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Կրթական ծրագրերն իրականացրել է ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։ Ծրագրերին մասկացնում էին Հայաստանի ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը և անձամբ արվեստագետը՝ Նինա Խեմչյանը։

«Արձագանք» ցուցադրության և վերջինիս վրա հիմնված կրթական ծրագրի միջոցով մասնակիցներն առավել խորությամբ ծանոթացել են հայկական մշակույթին, ինչպես նաև ինքնաարտահայտվելու հնարավորություն ունեցել։

Կարևորելով նման կրթական նախաձեռնությունները՝ թե՛ մասնակիցները, և թե՛ նրանց դասախոսները նշել են, որ նախկինում նման փորձառություն երբեք չեն ունեցել, և դասընթացները նոր հորիզոններ են բացել իրենց համար՝ Հայաստանի ազգային տաղավարի բոլոր շերտերն ընկալելու համար։