ԱՄՆ-ն ու Գերմանիան քննադատել են Իսրայելի վարչապետին և ՊՆ ղեկավարին կալանավորելու օրդերի վերաբերյալ ՄՔԴ դատախազի պահանջը

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Գերմանիայի ԱԳՆ-ն քննադատել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դիմումը՝ Իսրայելի վարչապետի և ՊՆ ղեկավարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների կալանավորման օրդեր տրամադրելու մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մի կողմից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, մյուս կողմից՝ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների կալանավորման օրդերների միաժամանակյա պահանջը համարժեքության սխալ տպավորություն է ստեղծել»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը «բարբարոսական ջարդ» է իրականացրել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվելով Իսրայելի վրա, իսկ իսրայելական կառավարությունն «իրավունք և պարտավորություն ունի պաշտպանելու իր ժողովրդին»։ Միաժամանակ, նշվում է, որ Գերմանիան հարգում է Հաագայի դատարանի անկախությունը։

ԱՄՆ պաշտոնյաներըն ավելի կոշտ քննադատությամբ են հանդես եկել Քարիմ Խանի պահանջի հետ կապված։

«Ինչ էլ ենթադրի դատախազը, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համարժեքություն չկա: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ հակազդելով նրա անվտանգության սպառնալիքներին»,- ասվում է նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ:

Ավելի վաղ էլ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատախազի պահանջն անվանել էր «ամոթալի», իսկ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մայք Ջոնսոնը խոսել է ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, եթե հաստատվեն իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդերները։

Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին էլ ասել է, որ «անընդունելի է» Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը նույնացնել «ահաբեկչական կազմակերպության հետ, որը հանդիսանում է այն ամենի պատճառը, ինչ հիմա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն, մինչդեռ, աջակցություն է հայտնել Հաագայի դատարանին, «նրա անկախությանը և բոլոր իրավիճակներում անպատժելիության դեմ պայքարին»։ Հայտարարությամբ Ֆրանսիան դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից «հակասեմական ​​ջարդը», որն ուղեկցվել է «կտտանքներով և սեռական բռնությամբ»։ Միևնույն ժամանակ, Փարիզն Իսրայելին զգուշացրել է «միջազգային մարդասիրական իրավունքի խստիվ պահպանման անհրաժեշտության և Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի անընդունելի մակարդակի մասին»։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը պահանջել է օրդերներ տալ՝ կալանավորելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և  ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդների՝ Յահյա Սինվարին, Մուհամմադ Ալ-Մասրիին և Իսմայիլ Հանիեին: