Խանութները նոր ապրանք չեն ստանում․ Կիրանցի բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ հերքում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչներն ահազանգում են, թե գյուղում սննդամթերքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Կիրանցի բնակիչներից մեկը Factor.am-ին հայտնեց, որ համայնքում գործող սննդամթերքի վաճառքի կետերը նոր ապրանք չեն կարողանում ստանալ։ «Խանութները նոր բան չեն ստանում, հացն էլ խանութի տերն է գնացել բերել, թույլ չեն տալիս, որ մատակարարող մեքենաները մտնեն գյուղ»,- մանրամասնեց կիրանցեցին։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՆԳՆ-ից Factor.am-ին պարզաբանեցին, որ այս պահին Կիրանց մտնել կարող են միայն գյուղի բնակիչների մեքենաները։ Կիրանցի մուտքի արգելքի վերաբերյալ ՆԳՆ-ից դարձյալ հիշեցրեցին, որ Կիրանց տանող ճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ հետի հիմքով, այն է՝ ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհին՝ իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար՝ այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով։ Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանն էլ մեր հարցին ի պատասխան վստահեցրեց, որ շրջանառվող տեղեկությունները, թե Կիրանցում սննդամթերքի խնդիր կա, սուտ են և իրականությանը չեն համապատասխանում։

Իր հերթին Տավուշի մարզպետարանը ևս հերքել է մթերքի հետ կապված խնդրի առկայությունը։

Նշենք, որ երեկվանից փակ են Կիրանց վարչական շրջան տանող մուտքերը, գյուղ մտնել կարող են միայն կիրանցեցիները։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը:

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ էր հրապարակել ստորագրված փաստաթղթի վերաբերյալ՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Վարչապետի աշխատակազմից չէին հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկացրել էին, որ կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը:

 

Մանյա Պողոսյան