Ալիևը հայտարարել է, թե «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են առաջացել»

Լուրեր

11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ընդգծելով երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը՝ Ալիևը նշել է, որ պետությունների ղեկավարների և այլ մակարդակներով փոխայցելությունները նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանը։

Նա նաև նշել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ապահովելուց հետո տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություններ են առաջացել»։ Ալիևը կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, որ համանախագահները որևէ արդյունքի չեն հասել։

Նշելով, որ «ներկայում կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգը խթանելու համար»՝ Ալիևն ասել է, որ երկկողմ գործընթացի շրջանակում «դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում»։

Ադրբեջանի նախագան անդրադարձել է նաև Լատվիայի խորհրդարանի խոսնակի՝ Արցախ այցին։ Ընդգծելով, որ պատվիրակությանը հնարավորություն է ընձեռվել այցելել Ղարաբաղ՝ Լատվիայի Սեյմի նախագահն ասել է, որ իրենք ուրախ են այցելել Շուշի  և Արցախի այլ վայրեր։

Հիշեցնենք, որ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել էր Արցախի Վարանդա և Շուշի քաղաքներ։