Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն պատրաստ է եղել Հայաստանում գտնվող երկու ուղղաթիռ ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու

Լուրեր

11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է եղել Հայաստանում գտնվող երկու ուղղաթիռ ուղարկել Իրան՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի որոնումների համար։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է argumenti.ru-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին։

«Մենք պատրաստ էինք, շատ սերտ համագործակցություն կար ԱԻՆ-ի և ՊՆ-ի միջև, պատրաստվել էր Հայաստանում գտնվող երկու ուղղաթիռ, որոնք եղանակային պայմանների նորմալացման դեպքում նույնպես պետք է տեղափոխվեին Իրան և այնտեղ հիմնական խմբի հետ Թավրիզում հանդիպեին՝ շտապ միանալու որոնողափրկարարական գործողությանը»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ իրանական կողմը դեռ չի դիմել Ռուսաստանին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետաքննության հարցում օգնելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջան կատարած այցից վերադարձող պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կկատարի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները։

Ողբերգության կապակցությամբ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։