Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ Հ.Խ.-ն է, իսկ հրազենային վնասվածքով դին՝ Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Վ.Վ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում:

Նախնական տվյալներով դեպքի օրը՝ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը հորեղբոր որդու՝ Ս.Ս.-ի հետ Ոստան բնակավայրի կենտրոնական փողոցում հանդիպել են համագյուղացի Հ.Խ.-ին, ով, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, առաջարկել է հանդիպել բնակավայրի գերեզմանատան մոտ:

Ժամը 23:00-ի սահմաններում նշված վայրում հանդիպման ժամանակ, որին մի կողմից մասնակցել են Ի.Ս.-ն և Ս.Ս.-ն, իսկ մյուս կողմից՝ Հ.Խ.-ն, Վ.Վ.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ի.Ս.-ն, իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազենով, Վ.Վ.-ին և Հ.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ։ Դրա հետևանքով Վ.Վ.-ն կրծքավանդակի հատվածում ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Հ.Խ.-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական ծանր վնաս, սակայն վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության արդյունքում:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից հետո փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, իրավապահների կողմից հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող կարևոր հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաները, որոնցով վիճաբանող կողմերը գնացել են հանդիպման, ինչպես նաև՝ փայտյա մահակ, կրակված և չկրակված պարկուճներ, կրակված հրազենի փամփուշտ, արնանման հետքեր։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ոստան գյուղի 35-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասիվ:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: