Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ԲՏՃՄ ուղղությամբ ուսուցման կազմակերպմանը։

«Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ նախարարը ներկայացրել է նաև մարզային դպրոցների 1-4-րդ դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագիրը, որը հետաքրքրել է Թուրքմենստանի նախարարին։

Քննարկվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման հարցը՝ մասնավորապես, կարևորելով երկու երկրների բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ։

Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանն ուղղված աշխատանքներին՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագիրը, օտարերկրյա գիտնականների հետ համատեղ գիտական նախագծերում ընդգրկվելու հնարավորությունները։

Թուրքմենստանի նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ իրենց երկիրը ևս կրթական բարեփոխումների փուլում է գտնվում, և այս առումով նկատելի են զարգացման ընդհանուր միտումներ՝ ԲՏՃՄ ուսուցման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։

Թուրքմենստանի կրթության նախարարը նաև նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով, մասնավորապես, ոչ ֆորմալ կրթության ասպարեզում ԹՈՒՄՈ կենտրոնների գործունեությամբ, մասնագիտական կրթության ասպարեզում դուալ համակարգի ներդրմամբ։

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։