Երևանի թանգարանները ցուցահանդեսներով, համերգներով ու շնորհանդեսներով կտոնեն «Թանգարանային գիշերը»

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Թե՛ թանգարանները, թե՛ արվեստասերները տարվա ընթացքում անհամբեր սպասում են «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու արվեստի բացառիկ նմուշների՝ անվճար այցելելով ցանկացած թանգարան:

2024-ին Հայաստանը կրկին միացել է նախաձեռնությանը, և թանգարանները տարբեր ծրագրեր են մշակել մայիսի 18-ին այցելուների երեկոն հետաքրքիր դարձնելու համար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի մի քանի թանգարանի նախաձեռնությունները:

Հայաստանի պատմության թանգարանում ժամը 11։00-ին կվերաբացվեն «Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցադրության սրահները։ Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է շուրջ 350 առարկա Անիից և Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ․ թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։ Ժամը 20։00-ին տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Անին երգերի մե

Մատենադարանի մուտքի մոտ ժամը 18:00-ից 19:00-ն տեղի կունենա «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը, 18:00-ից 19:00-ն թանգարանը փակ կլինի կազմակերպչական աշխատանքների նպատակով: 19:00-ից 24:00-ն բաց կլինեն մշտական և ժամանակավոր ցուցադրությունները, 19:00-ից 20:00-ն տեղի կունենա «Մատենադարանի այլալեզու ձեռագրեր» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը, ժամը 20։00-ին համերգային ծրագրով հանդես է գալու «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը, 20։30-ին ելույթ կունենա մեներգիչ Էրիկ Ալոյանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի դռներն այցելուների համար բաց կլինեն ժամը 11:00-24:00: Օրերս պատկերասրահում բացվել է հայկական կերպարվեստի մշտական ցուցադրությունը: Հայաստանի ազգային պատկերասրահում բաց են հետևյալ ցուցահանդեսները՝ Հովհաննես Այվազովսկի, Ֆրանսիական ինտերիեր, Մերկի հանդերձները, Հակոբ Գյուրջյանի ցուցասրահ, Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներ:

Հովհաննես Թումանյանի թանգարանում, որը ժամանակավոր գործում է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում, ժամը 10:30-24:00-ն բաց կլինի հիմնական ցուցադրությունը, 11:00-20:30-ը՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ «Արտիստի աչքով» նկարների բացօթյա ցուցադրություն է նախատեսվում, 11։00-22։00-ը՝ թանգարանային քվեսթ, «Թումանյանի թանգարանը հետազոտական կենտրոն». Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից կազմված ու հրատարակված գրքերի և հետազոտական աշխատանքների ցուցադրություն, 12:00-ին՝ «Թանկագին քարեր» խաղի կազմակերպում 12 տարեկան և բարձր տարիքային խմբի այցելուների համար, 15:00-ին՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի խաղ-ներկայացում, 16:30-ին՝ դասախոսություն՝ «Տիեզերքը և Թումանյանը», 17:00-ին՝ «Մեկ ցուցանմուշի պատմություն. «Թիկնոցով ծերունի», «Ձի», «Ծավալադիտակ» հետազոտական աշխատանքի ներկայացում, 19:30-ին՝ համերգային ծրագիր. «Մեղեդի» լարային քառյակի ելույթ, 21:00-ին՝ «Թումանյանը հետազոտող» փաստագրական ֆիլմի ցուցադրություն:

Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրավիրում է մասնակցելու հետևյալ միջոցառումներին` 11:00-ից 24:00-ն բաց կլինի մշտական ցուցադրությունը, 11:00-ից 24:00-ն՝«Զրույցներ եղեգի հետ» ժամանակավոր ցուցադրությունը, 12:00-ին կանցկացվի «Ողջույն ձեր նոր կյանքին» կրթական ծրագիրը, 14:00-ին՝ «Ձայնիկ ունիմ» կրթական ծրագիրը, 19:00-ին նախատեսվում է դաշնամուրային երաժշտության երեկո՝ Տիգրան Պետրոսյան, 21:00-ին՝ խմբերգային երաժշտության երեկո՝ «Գեղարդ» երգեցիկ խումբ,
գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան:

1930-ական թվականներին մարդ և քաղաք թեման եղել է մեծանուն նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների առանցքում: Հենց այդ տարիներին էլ ծնվել է արվեստագետի «Մարդ-քաղաք» շարքը, որի հերոսը ապագայի մարդն է, որն ապրում է երկնաքերերով, խուլ և ամայի փողոցներով քաղաքում, որը մարդուն ռոբոտի է վերածում: Այդ շարքին են նվիրված Երվանդ Քոչարի թանգարանի միջոցառումները, որոնք անցկացվելու են մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում: Ցուցադրելու է մի արտ օբյեկտ՝ մոտ 2,5 մետր բարձրությամբ, յուրահատուկ տեխնոլոգիաներով՝ ներշնչված է Քոչարի շարքից: Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված տեսաֆիլմ, որը հետաքրքիր բացահայտումներ կանի և՛ արձանի, և՛ Քոչարի արվեստի մասին:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը, համագործակցելով Նորաձևության և դիզային պալատի հետ, յուրահատուկ ցուցադրություն են ներկայացնելու, որը դիտելով՝ այցելուները կտեսնեն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռեժիսոր-արվեստագետը նորաձևության վրա:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում 12:00-ից 13:00-ն կիրականացվի «Նկարում ենք Սարյանի այգում» ծրագիրը, ավելի ուշ տեղի կունենա նոր կրթական ծրագրի շնորհանդեսը, 15:00-ին Սարյանի տուն-թանգարանում իրականացվող Մարտիրոս Սարյանի նկարների վերականգնման գործընթացը կներկայացնի նկարիչ-վերականգնող Տաթևիկ Ամիրխանյանը, 17:00-ին տեղի կունենա «Լուսիկը՝ Սարյանի մուսան» ալբոմի շնորհանդեսը, նախատեսվում է նաև դասական և ժամանակակից երաժշտության համերգներ:

Մայիսի 18-ին ժամը 20:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Գիքորի երազը» (փոխադրություն՝ Եղիշե Չարենցի) ստվերախաղը` Էնկի ստվերների թատրոնի բեմադրությամբ։ Եղիշե Չարենցը, ռուսերենից հայերեն փոխադրելով Սամուիլ Մարշակի «Գրքույկ գրքույկների մասին» պոեմը, այն դարձրել է «Գիքորի երազ»՝ Գիքորի գրքային արկածներն ամբողջացնելով մեր մանկության հեքիաթների ամենասիրելի ու հայտնի հերոսներով։

Բաց կլինի նաև «20 տարուց ավելի. թանգարանցիները ծաղրանկարներում» ցուցադրությունը, կիրականացվի «Հոր երազանքը» վարպետաց դասը (գոբելեն), կներկայացվի «Ստանդարտ 100» հետազոտության արդյունքը, 22:00-ին նախատեսվում է «Ուրուն թանգարանում» համերգային ծրագիրը (Uru Band, Progressive Rock):

Ռուսական արվեստի թանգարանը մայիսի 18-ին հանդես կգա նոր ձևաչափով. 18:00-ին «Կուբիզմ և պուանտիլիզմ» բացօթյա վարպետության դաս կանցկացվի,
19:00-ին «Կերոն» զարգացման նորաստեղծ հիմնադրամի հետ համագործակցությամբ տեղի կունենա «Սիմֆոնիկ Կասկադ» ֆլեշմոբը՝ Ռուսական արվեստի թանգարանի ֆասադային հատվածում։

«Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է Բեռլինում 1997 թվականին:

Միջոցառումը լավ է ընդունվել, իսկ մասնակից հաստատությունների թիվը կտրուկ աճել է: Նախաձեռնությունն անցկացվել է Եվրոպայի ավելի քան 120 քաղաքում, ինչպես նաև Արգենտինայում և Ֆիլիպիններում: «Թանգարանային գիշերվա» ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր: