Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Թանգարանային գիշերը մեզ այցելում են մի քանի ամսական երեխաներով ծնողներից մինչև տարեց մարդիկ: Թանգարան այցելելու մշակույթը մեզանում, կարելի է ասել, արդեն ձևավորվել է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ հատկապես երեխաների հետ թանգարան գալուց առաջ աշխատանք տարվեր, որպեսզի նրանք բարձր չխոսեին, ցուցանմուշներին չդիպչեին և այլն»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը:

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: 118 թանգարաններ այսօր կաշխատեն անվճար, մինչև 24:00-ն: Մեր զրուցակիցը, խոսելով թանգարաններ այցելելու հաճախականության մասին, շեշտում է, որ յուրքանչյուր թանգարան պետք է աշխատի, որ շատ այցելուներ ունենա. «Նստել ու ասել` այ, մենք այցելու չունենք, սխա´լ է: Գնացե´ք դպրոցներ, ներկայացրե´ք ձեր թանգարանը, կրթական արշավներ արեք: Պետք չէ մեղադրել մարդկանց, որ չեն գալիս թանգարան»:
Խոսելով կոնկրետ իրենց թանգարանի, Սարյանի մասին` Բելլա Իսահակյանը նկատում է`մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նկարչին դրսում` ԱՊՀ նախկին երկրներից դուրս չեն ճանաչում.

«Մենք պետք է Սարյանին ճանաչելի դարձնենք արևմուտքում, դա պետք է իրականացվի պետական մակարդակով: Նրա կտավները պետք է հայտնվեն ԱՄՆ-ի, Եվրոպայի հայտնի թանգարաններում: Ի դեպ, խոսքը միայն Սարյանին չէ վերաբերում, այլև, օրինակ` Սուրենյանցին և շատ այլ ականավոր նկարիչների»:

Բելլա Իսահակյանը խոսում է նաև Հայաստանում թանգարանների աշխատակացիների աշխատավարձերի ցածր լինելու մասին.

«Դա շատ ցավոտ թեմա է: Թանգարանների աշխատակիցների աշխատավարձը շատ ցածր է, դժվար է դրանով գոյատևել: Այն մարդը, որն աշխատում է թանգարանում, նվիրյալ է»:

Հարցին, թե ըստ Սարյանի ծոռնուհու, ինչ մտքեր կունենար նկարիչը, եթե ապրեր մեր ժամանակներում, Բելլա Իսահակյանը պատասխանում է.

«Սարյանը շատ ծանր ժամանակներում էր ապրում, այնպես չէ, որ այն ժամանակ ուրախ ու երջանիկ տարիներ էին, հիմա`ծանր: Բայց նույնիսկ այդ ժամանակներում Սարյանը միշտ լավատես էր: Նա տեսավ 1915 թվական, պատերազմ, որդու կորուստ: Բայց այդ ծանր օրերին կարողացավ գլուխը բարձր պահել, չնեղացավ հայրենիքից ու չլքեց այն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան