«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
Բոլորը

Բյուրականի միջնակարգ դպրոցում այսօր լարված իրավիճակ էր․ ուսուցիչները գործադուլ, իսկ աշակերտները դասադուլ էին իրականացնում։ Պատճառը Լուսինե Մկրտչյանի՝ աշխատանքից ազատելու լուրերն են․ տնօրենը նկատողություններ է ստացել, որոնք անձնակազմը գնահատում է անհարկի։

«Ե՛վ ուսուցիչ, և՛ աշակերտ ու համագյուղացի պայքարը շարունակելու են այնքան, մինչև պարոն մարզպետն իր երկրորդ նկատողությունը հետ վերցնի»,- ասում է Բյուրականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մոնա Քոչարյանը։

Սոցիալական ցանցերում ակտիվ կերպով շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Բյուրականի դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին իշխանական շրջանակներից են հրահանգել ազատել աշխատանքից՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով, մասնավորապես՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանն աջակցելու համար։

Factor TV-ն եղավ տնօրենի աշխատասենյակում, սակայն վերջինս չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Փոխարենը իրենց դիրքորոշումն էին հայտնում ուսուցիչները։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմից Factor TV-ին պարզաբանեցին, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական լինելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմն աշխատանքում առաջնորդվում է բացառապես օրենքով։

7 տարի դպրոցում աշխատած տնօրեն Լուսինե Մկրտչյանին առաջին նկատողությունը տրվել է հունվարին։ Ուսուցիչների խոսքով՝ այդ օրը Բյուրականում էլեկտրաէներգիայի անջատում է եղել, դպրոցականներն էլ ցրտի պատճառով ուղարկվել են տուն։ Արագածոտնի մարզպետարանից այդ օրը գնացել են դպրոց և արձանագրել, որ դասապրոցես չի իրականացվում։

Արդեն երկրորդ նկատողությունը տրվել է օրերս, երբ ժամը 16:40-ին մարզպետարանից գնացել են դպրոց և արձանագրել, որ տնօրենը դպրոցում չէ։ Եվ չնայած նա բացատրագիր է ներկայացրել, որ այդ ժամին տնայց է կատարել դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկին, այն չեն ընդունել ու նկատողություն են տվել։ Իսկ 6 ամսվա ընթացքում երկու նկատողությունը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմից Factor TV-ին հայտնում են, որ նկատողությունը տնօրենը ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։ Նշվում է՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել․ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։

«Ահա այստեղ ես տեսնում եմ միտում։ Փոքր մի դրվագի համար տալիս են երկրորդ նկատողություն։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ մարզպետարանում ունեն տնօրենի իրենց նախընտրելի թեկնածուին»,- տեսակետ է հայտնում ուսուցչուհի Մոնա Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան