Հաջողություն, թե հանցագործություն․ սահմանազատման արդյունքները՝ իշխանության ու ընդդիմության աչքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 19:00
Կաթողիկոսին կարող են ձերբակալել, եթե ՔՊ-ն հաղթի հունիսի 7-ին․ մեղադրանքի առաջադրումը կանխատեսելի էր․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:48
Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 18:43
Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա
16.02.2026 | 18:28
ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
16.02.2026 | 18:26
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը
16.02.2026 | 18:15
Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:10
ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
16.02.2026 | 18:02
Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» կհրապարակվի վաղը // Ադրբեջանից ՀՀ ներկրումը հունվարին՝ շուրջ 2,5 մլն․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 17:53
Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան
16.02.2026 | 17:49
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է
16.02.2026 | 17:37
Վաղը տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը
16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
16.02.2026 | 16:54
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է, քան երբևէ․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանը երեկ համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները։ Այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ադրբեջանի 1976 թվականի քարտեզով համաձայնեցրած սահմանազատման արձանագրությունը մեծ հաջողություն համարեց։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման։

«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ նախկինում Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց, այսինքն՝ մենք ասում ենք՝ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին ու ունեն դե յուրե իրավական նշանակություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ եթե Հայաստանը գնար այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծվի, դա կնշանակեր, որ ստեղծվում է էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր։ Սահմանազատման արդյունքում ո՞ր տարածքում են մնում Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհը։ Փաշինյանն ասում է՝ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց՝ չկան։

«Հիմա այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլև նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է։ Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում»,-  նշեց նա։

Փաշինյանը չի բացառում, որ խնդիրներ կարող են լինել Կիրանցի հատվածում։ Որտեղ խնդիրներ կլինեն, կառավարությունը կլուծի՝ հավաստիացնում է նա։

Մինչ վարչապետը նիստում սահմանազատման արձանագրությունը գնահատում էր որպես ձեռքբերում, կառավարության շենքի դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի հերթական ակցիան էր իրականացնում։ Տավուշի թեմի առաջնորդի նախաձեռնած ակցիային մասնակցող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ նման ձևով սահմանազատումն ապօրինի է և հանցագործություն է տեղի ունենում։

«Իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ՝ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել, որ որոշակի տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում, հետո հայտարարել են, թե հերոսաբար հաղթահարել են ու արձանագրում են, որ իրենց ջանքերի գնով դրանք մնացին մեր վերահսկողության տակ։ Այդ տարածքներն ամենավատ քարտեզներով էլ չէին կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Կիրանցի եկեղեցու և ճանապարհի հատվածը»,- լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Երեկ, երբ ԱԳ-ն հաղորդեց արձանագրության ստորագրման մասին, շատ չանցած վարչապետի աշխատակազմը մանրամասներ հրապարակեց՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին:

Վարչապետի աշխատակազմից նաև չեն հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը: 8-9 օրից էլ Հայաստանի և Ադրբեջանի հատվածում կտեղակայվեն հայ և ադրբեջանցի սահմանապահները։

Ինչ վերաբերում է գույքային հարցերին, Փաշինյանի աշխատակազմից պնդում են՝ դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները։

Որոշ կիրանցեցիներ, սակայն, դժգոհ են սահմանազատման արդյունքներից։ Ի նշան բողոքի՝ մի խումբ բնակիչներ կրկին փակել են Կիրանց- Ոսկեպար ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան