Արծվիկ Մինասյանն ընդունել է լիբանանյան գործարար պատվիրակությանը․ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր

06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
Բոլորը

Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։

Նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը, նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ Լիբանանի հետ ունենալով շատ ընդհանրություններ և սերտ բարեկամական կապեր, հնարավոր է և անհրաժեշտ երկու երկրների տնտեսական հարաբերությունները դարձնել զարգացման հզոր գործիք, ինչի համար պետք է մեկտեղել ինչպես երկու երկրների կառավարությունների, պետական մարմինների, այնպես էլ գործարար համայնքների ներուժը և ջանքերը։ Նախարար Մինասյանը հակիրճ ծանոթացրել է լիբանանցի գործարարներին Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ և ԵՄ հետ կնքած համաձայնագրով պայմանավորված, այդ երկրների շուկաներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու արտոնություններին, մի շարք այլ երկրների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների առավելություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի գործարարները վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են, և կոչ է արել լիբանանցի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում և զբաղվել գործարարությամբ։

Հանդիպման ընթացքում լիբանանցի գործարարները ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները, քննարկվել են նաև նոր ներդրումների հետ կապված հարցեր։   

Ավելի վաղ՝ 2017 թ. դեկտեմբերին և 2018-ի մարտին (վարչապետի գլխավորությամբ) տեղի են ունեցել հայաստանյան գործարար առաքելությունները դեպի Լիբանան։

Լիբանանցի ներդրողները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման և այլ ոլորտներոով։ Այցելության վերջին օրը նախատեսված է հանդիպում «գործարար զրույցներ» ձևաչափով։

Լիբանանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գյուղատնտեսության, Խաղողագործության և գինեգործության, Զբոսաշրջության, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամների ղեկավարների հետ։ 5-օրյա գործարար առաքելության ընթացքում լիբանանցի ձեռներեցները կայցելեն նաև Շիրակի մարզ։