Թուրքիայում 16-ամյա աղջկա են ձերբակալել Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցնելու համար

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում 16-ամյա աղջկա են ձերբակալել նախագահական գվարդիայի հրամանով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ, իբր, հայհոյանքներ հնչեցնելու համար։ Այս մասին գրում է Stockholm center of freedom-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։

Դեռահասը բացատրել է, որ ինքն արձագանքել է վախից, երբ տեսել է արագ մոտեցող մեքենան՝ սպասելով հետիոտնային անցման մոտ:

«Ես չէի պատկերացնում, որ որևէ պետական պաշտոնյա նախագահը, այնտեղ կլինի։ Ես երբեք չէի վիրավորի որևէ պետական պաշտոնյայի, այդ թվում՝ նախագահին։ Իմ արձագանքը սխալ է հասկացվել, և ես չեմ հայհոյել: Ես ուղղակի վախից արձագանքեցի։ Երբ ավտոշարասյունը հետևեց արագընթաց մեքենային, և մի պաշտոնյա միջամտեց, ես հասկացա, որ դա նախագահի ավտոշարասյունն է։ Ես հանցագործություն կատարելու դիտավորություն չեմ ունեցել»,- ասել է նա՝ հավելելով, որ ավագ դպրոցի աշակերտ է՝ առանց քրեական անցյալի։

Ստամբուլի դատարանը 16-ամյա աղջկան ազատ է արձակել դատական ​​հսկողության ներքո՝ պահանջելով շաբաթը մեկ անգամ ներկայանալ ոստիկանական բաժանմունքում, բացի այդ, նրա նկատմամբ ճանապարհորդական արգելք է սահմանվել։

Նախագահին վիրավորելը Թուրքիայում հանցագործություն է՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի վիճահարույց 299-րդ հոդվածի։ Նախագահին վիրավորողին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում, որը կարող է ավելացվել, եթե հանցագործությունը կատարվել է ԶԼՄ-ների միջոցով։

2014 թվականին Էրդողանի առաջին անգամ նախագահ ընտրվելուց հետո ավելի քան 160,000 մարդ է հետաքննության ենթարկվել վիրավորանքի մեղադրանքով։ Նրանցից 45,000-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ 13,000 մարդ դատապարտվել է։

Անցյալ տարի հետաքննության է ենթարկվել 972 անչափահաս՝ Էրդողանին կամ թուրքական պետությանը վիրավորելու մեղադրանքով։

Էմմա Չոբանյան