Աննախադեպ ցույցեր են Վրաստանում՝ դեպի ՌԴ է վեկտորը փոխվում․ իշխանությունը առևտուր է անում Արևմուտքի և ՌԴ-ի հետ․ Էդուարդ Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Տասնյակ-հազարավոր վրացիներ, չնայած «Վրացական երազանք»-ի կողմից ոստիկանական կոշտ դիմադրությանը, շաբաթներ շարունակ պահանջում էին հրաժարվել ռուսաստանյան տխրահռչակ օրենքը Վրաստանում ընդունելո մտքից։ Բայց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը ընդունվեց երրորդ ընթերցմամբ։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն խստորեն դատապարտում են այս օրենքի ընդունումը՝ այն որակելով եվրաատլանտյան ինտեգրման պրոցեսին խոչընդոտող գործոն։ Վրաստանի փաստացի ղեկավար Իվանիշվիլին օրերս հրաժարվեց ընդունել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանին։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Իվանիշվիլին «շանտաժի տակ որևէ հանդիպում չի անցկացնի»։ Եվ նա նշել է, թե Վրաստանը վետոյի ընթացակարգի շրջանակում կարող է դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։ Իսկ ԱՄՆ Պետդեպը նշել է, թե Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը։ Օ’Բրայենը Թբիլիսիում ընդգծել է՝ «եթե օրենքը վերանայվի, մենք հնարավորություն ունենք ամրապնդելու մեր գործընկերությունը»։ Սակայն դա հետ չպահեց վրացական իշխանություններին՝ ընդունելու օրենքը երրորդ ընթերցմամբ։

Վրաստանի Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց, որ այս պրոցեսը ո՛չ միայն խոչընդոտելու է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուն, այլև անուղղակի խաթարելու է Հայաստանի և Արևմուտքի գործակցության խորացումը․

«Ես լավատես էի, կարծելով, որ հարյուրհազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիաներին Վրաստանի իշխանությունը չէր կարողանա դիմակայել։ Շատ երկրների իշխանություններ նման բողոքի պարագայում հետ կկանչեին օրինագիծը, և նույնիսկ՝ կարող էր իշխանափոխություն տեղի ունենալ այսպիսի ցույցերի ներքո։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Վրաստանի իշխանությունները շատ համառ են, չեն պատրաստվում զիջումների գնալ և նույնիսկ ասում են, որ օրենքից դժգոհ ցուցարարները բնակչության փոքր մասն են»։

Ըստ Էդուարդ Այվազյանի՝ վրացիների զգալի մասը կողմնակից է ԵՄ-ին անդամակցելուն, և լայնածավալ դժգոհությունն այս օրինագծի դեմ առաջանում է, երբ ակնհայտ է դառնում, որ կարող է կասեցվել ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակը։ Վրաստանում կա համոզում, որ վրացական իշխանությունը փոխում է երկրի արտաքին քաղաքական վեկտորը՝ Արևմուտքից դեպի Ռուսաստան, և իրականում՝ փորձում է առևտուր կատարել Արևմուտքի և ՌԴ-ի հետ։ Այդուհանդերձ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ վետո կկիրառի այս օրենքի ընդունման նկատմամբ, սակայն «Վրացական երազանք»-ը կարող է այն կրկին ուժի մեջ մտցնել։ Սա կարծես թե լրացուցիչ ժամանակ է տալիս ընդդիմությանը և ցուցարարներին՝ թույլ չտալու օրենքի ընդունումը։ Արդյո՞ք դա կհաջողվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան