Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը. Առողջապահության նախարարության պարզաբանումը

Լուրեր

25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սամվել Դանիելյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նրա պաշտոնավորման ժամկետը լրանում էր հունիսի 7-ին, իսկ Դանիելյանի հետ պայմանագիրը լուծարվել է մայիսի 15-ին, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրայանն՝ արձագանքելով Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատման մասին լուրերին։

Ճշտող հարցին՝ ինչու է պայմանագիրը լուծարվել վերջնաժամկետից մի քանի օր շուտ, ԱՆ խոսնակը մեկնաբանեց․ «Իրավական գործընթացով է ազատվել, նախարարությունն այդպես է նպատակահարմար գտել»։

Նշենք՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն էր ֆեյսբուքի իր էջում գրել, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Նա նաև հայտնել էր,  որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ըստ Թամամյանի՝ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։ Առողջապահության նախարարությունն այս պնդումը չի մեկնաբանում։ Տնօրենի ազատման պատճառների վերաբերյալ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից։

Ազատմանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը․ «Քիչ առաջ շարժմանն աջակցելու և Սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Ս. Դանիելյանը»,- ասված է շարժման ֆեյսբուքյան էջում:

Մանյա Պողոսյան