«Արփայի հովիտը»՝ տարածքային բրենդ. Վայոց ձորում առաջին քայլերն են կատարվում

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 24-ին հերթական մարզային այցելություն է կատարել՝ այսանգամ ուղևորվելով դեպի Վայոց ձոր։ Մարզպետ Արագած Սաղաթելյանի և գյուղատնտեսության փոխնախարար ԳառնիկՊետրոսյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյանհայտնի «Արենի» սորտի խաղողը։

Այգետերը՝ Ռաֆիկ Սիմոնյանը, Արենիում խաղողագործությամբ զբաղվում է սկսած 2001 թվականից, ունի շուրջ 15 հեկտարխաղողի այգիներ։ Այս տարվա բերքատվությունից գոհ է, իրացման խնդիրներ, իր խոսքով, մարզում հազիվ թե առաջանան, իրայգու բերքը վերամշակում է սեփական գինու գործարանում, որը դարձյալ «Արենի» անունն է կրում։ Բերքահավաքից հետո՝աշնան-ձմռան ամիսներին, ձեռնամուխ կլինի կաթիլային համակարգի ներդրման աշխատանքներին, նոր այգիները, որոնքնախատեսում է հիմնել, նույնպես ոռոգման նորագույն համակարգ կունենան։ Նա քաջատեղյակ է պետական օժանդակությանծրագրերից, հետաքրքրվել և համոզվել է՝ կաթիլային համակարգի միջոցով ջրի էական խնայողություն կունենա, ծախսերըկկրճատվեն և բերքատվությունը կավելանա։

Տեղեկանալով, որ Եղեգնաձորում Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնինախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում ՝ մեկ հարկի տակ համախմբելով մարզի գյուղատնտեսության ոլորտիբոլոր շահագրգիռ կողմերին,  նախարարն ուղևորվել է մարզկենտրոն, մասնակցություն ունեցել միջոցառմանը, որտեղ տեղի էունեցել կոոպերացիայի մոդելների վերաբերյալ քննարկում, ինչպես  նաև պատասխանել մասնակիցներին հուզող մի շարքհարցերի՝ բերքի իրացում, բուժանյութերի որակի վերահսկում, կաթի մթերում, ոռոգման խնդիրներ և այլն։

Այնուհետև Արթուր Խաչատրյանն այցելել է Եղեգնաձորի «Օլդ Բրիջ» գինու գործարան։ Աշնանը 20-ամյակը նշող, միջազգայինտարբեր ցուցահանդեսներում ոսկե մեդալների  արժանացած  «Օլդ Բրիջ»-ը գինու արտադրանքը բացի ավանդական ռուսականշուկայից, արտահանվում է նաև Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, այս տարի նախապատրաստվում է նաև ՄիացյալՆահանգների շուկա մուտք գործել։ Փոխտնօրեն Արմեն Խալաթյանի խոսքով՝ իրենց հաջողության գրավականը որակն է։Երաշխավորված որակ ապահովելու համար արտադրության մեջ կիրառում են միայն սեփական այգիների «Արենի» և«Ոսկեհատ» խաղողը, որը քաղցրանում է Արփիի ջերմ արևի շողերի տակ։

«Նախարարին ներկայացրեցինք, որ ուզում ենք մեր գինով և այստեղ արտադրվող այլ ապրանքներով տարածքը դարձնել բրենդ՝որպես «Արփայի հովիտ»։ Արդեն մեր գինու պիտակի վրա նշվում է «Արփայի հովիտ.Վայոց ձոր», որն առաջին քայլն է»,-նշել էգինեգործը։

Արմեն Խալաթյանն առանձնահատուկ գոհունակություն հայտնեց Հայաստանի խաղողագործության և գինեգործությանհիմնադրամի հետ վերջին երկու տարիների համագործակցությամբ՝ մասնավորապես միջազգային մրցույթների ևցուցահանդեսների կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև խաղողի այգիների քարտեզագրման, տեղական սորտերի անձնագրավորման կարևորագույն աշխատանքների իրականացման համար։

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև այծաբուծությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» ընկերությունում: Այն  գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում: 

Ապա նախարար Խաչատրյանը այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույց, որտեղ հանդիպումէ ունեցել աշխատակիցների հետ։ Նախարարը կարևորել է կառույցի աշխատանքը՝ մարզի գյուղատնտեսության զարգացմանգործում՝ ընդգծելով բարձրակարգ խորհրդատվության մատուցման, արագ արձագանքման և կանխարգելիչ քայլերի ձեռնարկմանանհրաժեշտությունը։

Վայոցձորյան այցի վերջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսներիկառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում կառուցվել է 3 խմոց, 300 մետր ջրագիծ է անցկացվել։

«Հերթական մարզային այցելությունն էր, բավականին հագեցած օրակարգով։ Այցելեցինք թե խաղողի այգիներ, թե պտղատուայգիներ, եղանք փոքր բուտիկ գինու արտադրամասում, համտեսեցինք գինին։ Շատ հետաքրքիր ընտանեկան բիզնես էր, տարեկան ընդամենը 10 000 շիշ են արտադրում, բայց արտահանման աշխարհագրությունը շատ մեծ է։ Այցելեցինք նաև Գոլդենգոութ ընկերություն, Հայաստանում այծաբուծությունը շատ զարգացած չէ, սակայն Վայոց ձորը մեր երկրի այծաբուծությանկենտրոնն է»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը՝ ամփոփելով այցի արդյունքները։

Անդրադառնալով խաղողի մթերման հարցին՝ նախարարը նշել է, որ իրացման խնդիրներ չեն ակնկալվում, ընդհակառակըմեծացել է խաղողի պահանջարկը և թեև դեռևս գինեգործական կազմակերպությունները մթերման գին չեն հայտարարել, սակայն այն նախորդ տարվանից բարձր կլինի։ Խաղողագործության զարգացման հարցում նախարարը կարևորել է նաևՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աշխատանքը։ Նա տեղեկացրել է, որ Ճապոնականդրամաշնորհի շրջանակում խաղողի կադաստր ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հիմնադրամըարշավախմբեր է կազմել, որոնք վերջին ժամանակահատվածում շուրջ 30 էնդեմիկ սորտեր են   հայտնաբերվել, որոնք կորած էինհամարվում. դրանք շուտով կհամալրեն Երկրագործության գիտական կենտրոնի  կոլեկցիոն այգին։

Իր խոսքում Նախարարը անդրադարձել է նաև խորհրդատվական համակարգի աշխատանքներին.

«Կարծում եմ, պետք է ավելի նախաձեռնողական լինել։ Իրենք էլ տեսնում են, որ երբ գալիս ես, կանգնում ես գյուղացու կողքին, հաջողությունն ավելի մեծ է լինում։ Մարդիկ պահպանողական են, երբեմն տեղեկացված չեն, ուստի պետք է ավելինախաձեռնողական լինել, ավելի ակտիվ լինել և չսպասել, որ գան քո դուռը թակեն։ Խորհրդատվության հավելյալ արժեքը այնպետք է լինի, որ ոչ միայն պրոբլեմը լուծի, այլ բացահայտնի այն»։

Մարզպետ Արագած Սաղաթելյանի խոսքով՝ Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է և նախարարի այցը ոգևորիչ է ֆերմերներիհամար։ Նրա խոսքով՝ այս տարի խաղողի  բավականին բարձր բերք է ակնկալվում։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին