Հիսուս Քրիստոսի արձանը պատրաստ է․ այն կտեղադրվի Հատիս լեռան գագաթին

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Հիսուս Քրիստոսի արձանը պատրաստ է, և այն կբացվի հաջորդ տարեվերջին։

«Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է, հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք»,- ասել է Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Factor.am-ին հայտնեց, որ արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին՝ ի սկզբանե նախատեսված վայրից մի քանի մետր հեռավորության վրա։

«Ինչպես գիտեք, կոնկրետ տեղադրման վայրի հետ կապված առաջացել էին խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի շրջանակներում պարոն Ծառուկյանի ֆինանսավորմամբ նախարարության մասնագետները պետք է պարզեին, թե բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոցը որտեղ է տեղակայված և առկայության փաստի հետ կապված ուսումնասիրություններ կատարեին։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ արձանի տեղադրման վայրը փոքր-ինչ տեղափոխվել է, խոսքը մետրերի մասին է, այսինքն՝ շրջանցվելու է այն տեղանքը, որտեղ հայտնաբերվել է միջնադարյան ամրոցը»,- ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ 2022-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ էին արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Չնայած դրան՝ վարչապետ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու գաղափարին, քանի որ այն, ըստ գործադիրի ղեկավարի, կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը։

Գագիկ Ծառուկյանի գաղափարի քննադատները խնդրահարույց էին համարում արձանի տեղադրումը Հատիս լեռան գագաթին, քանի որ, ըստ նրանց, լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում լեռան գագաթին հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել։ Ծառուկյանը վերականգնե՞լ է ամրոցին հասցված վնասները․ մամուլի խոսնակն այս հարցին ի պատասխան միայն ասաց, որ ԿԳՄՍ նախարարության և մասնագիտական հանրույթի հետ կապված հակասություններ չկան, իսկ նախարարությունից Factor.am-ին խոստացան մանրամասներ հայտնել․ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Ուշագրավ է, որ հնագետները պնդել էին, որ բրոնզեդարյա ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով։

Արփի Հակոբյան