Թուրքիայում մտահոգված են, որ պետական ծախսերի նոր կրճատումները կարող են ազդել առողջապահական և կրթական ծառայությունների վրա

Լուրեր

27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Բոլորը

Թուրքիայի տնտեսական մարտահրավերները լուծելու համար երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է մի փաթեթի մասին, որն ուղղված է պետական ծախսերը 100 միլիարդ լիրայով (մոտ 3,1 միլիարդ ԱՄՆ դոլար) կրճատելուն: Ծրագիրը, որը ներառում է մի շարք խնայողական միջոցառումներ, բանավեճ է առաջացրել ինչպես տնտեսագետների, այնպես էլ հասարակության շրջանում, գրում է Bianet-ը։

Միջոցառումները ներառում են նոր աշխատակիցների պետական համակարգում ​​աշխատանքի ընդունման սահմանափակում, հանրային բնակարանների վարձավճարների բարձրացում և պետական ​​աշխատողներին առաջարկվող որոշ տրանսպորտային ծառայությունների վերացում: Ակնկալվում է, որ այս փոփոխությունները զգալի ազդեցություն կունենան հանրային ​​աշխատողների և հասարակության լայն շերտերի կյանքի վրա:

Գրինվիչի համալսարանի տնտեսագետ, դոկտոր Ջեմ Օյվաթը փաթեթը քննադատող վերլուծություն է ներկայացրել՝ ընդգծելով դրա հնարավոր ազդեցությունը պետական հատվածի աշխատակիցների և կրթական ու առողջապահական ծառայությունների որակի վրա: Ըստ նրա՝ փաթեթը կարող է բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողների, ուսուցիչների և բժիշկների կենսապայմանների վրա՝ դրանով իսկ անուղղակիորեն ազդելով քաղաքացիների վրա, որոնք ապավինում են այս հիմնական ծառայություններին:

«Հետևանքներն ավելի են տարածվում՝ ազդելով նրանց վրա, որոնք ապավինում են կրթական և առողջապահական ծառայություններին։ Թուրքիան արդեն իսկ բախվում է մարտահրավերների ինչպես կրթության, այնպես էլ առողջապահության ոլորտներում, ավելանում է բնակչության ծերացումը և աճը, ինչը մեծացնում է առողջապահական ծառայությունների պահանջարկը: Խնամքի լուրջ ծախսերի հետ կապված խնդիր կա: Եթե կրճատումներ կատարվեն այս կարևոր ոլորտներում, դա կնշանակի կրճատել էական ծախսերը, որոնք կարող են ձևավորել ապագան՝ ըստ էության դատապարտելով քաղաքացիներին ավելի վատ որակի կրթության և առողջապահական ծառայությունների»,- ասել է տնտեսագետը։

Նա դրական է գնահատել մեքենաների վարձույթի ու գնումների սահմանափակումը, հանրային շենքերի հետ կապված որոշումները և էներգաարդյունավետությունը բարձրացնելու նախաձեռնությունները:

«Այնուամենայնիվ, խնայողության փաթեթի արդյունքում կսահմանափակվի տնտեսության աճը: Սա, ամենայն հավանականությամբ, բացասաբար կանդրադառնա զբաղվածության վրա և կբարձրացնի գործազրկությունը»,- ասել է Օյվաթը՝ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք միջոցառումները կազդեն բարձրաստիճան պաշտոնյաների վրա։

«Կա նաև թերահավատություն այն հարցում, թե որքանով են իրականացվելու խնայողության միջոցառումները։ Օրինակ՝ փաթեթը կազդի՞ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների, փոխնախարարների և նախագահի վրա։ Բարձրաստիճան պետական ծառայողների և բյուրոկրատների կողմից ծառայողական մեքենաների օգտագործումը միշտ եղել է բուռն թեմա Թուրքիայում, հատկապես այն պատճառով, որ գրեթե բոլոր մեքենաները ներմուծվում են»,- նշել է տնտեսագետը։

Նա ընդգծել է, որ կցանկանար տեսնել, թեկո՝՝զ խորհրդանշական կերպով, նախագահի 13 ինքնաթիռներից մի քանիսի վաճառքը:

«Այս ինքնաթիռները ոչ միայն հանրության համար ծախս են, այլեւ դրանց վաճառքը մեսիջ է լինելու քաղաքացիներին՝ ցույց տալով, որ բոլորը ձգում են գոտիները։ Բայց նման քայլ, ինչպես սպասվում էր, չի արվել»,- ասել է Օյվաթը։

Էմմա Չոբանյան