Հունաստանի վարչապետը Թուրքիայում է․ ընթանում է Էրդողանի հետ հանդիպումը

Լուրեր

24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:50
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար
24.02.2026 | 10:37
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:32
ԱՄՆ մաքսայինը փետրվարի 24-ից կդադարեցնի Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի գանձումը, որոնք Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել
24.02.2026 | 10:23
Մոսկվայում  ոստիկանական մեքենա է պայթեցվել. զոհվել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
24.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ
24.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.02.2026 | 09:31
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում
23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցով Թուրքիայում է։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում նախագահական համալիրում Միցոտակիսին ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախատեսվում է նաև, որ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նշվում է, որ Միցոտակիսի այցի ընթացքում կվերանայվեն Թուրքիայի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները տարբեր հարթություններում և կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։ Ակնկալվում է նաև մտքերի փոխանակում արդի տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շուրջ, օրակարգում է նաև համաձայնագրերի ստորագրումը, որոնք կնպաստեն հարաբերությունների պայմանագրային հիմքի ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ 2023թ-ի դեկտեմբերի 7-ին այցով Աթենք էր մեկնել Էրդողանը։