Էրդողանը ժամանել է Աթենք. 70 տարվա մեջ սա Թուրքիայի նախագահի 3-րդ այցն է Հունաստան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Աթենք։ Նրան օդանավակայում դիմավորել է  Հունաստանի ԱԳ նախարար Ջորջ Գերապետիտիսը։ Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը ժամանել է նախատեսվածից շուտ՝ տեղի ժամանակով 11:00-ին։

TRT Haber-ի հաղորդմամբ՝ Էրդողանի հետ Հունաստան են մեկնել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հինգերորդ հանդիպմանը, նրան ընդունելու են վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ու նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն։

Էրդողանը Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսից հետո կմասնակցի աշխատանքային ընթրիքի։ Նշվում է, որ քննարկվելու են Թուրքիա-Հունաստան հարաբերություններում win-win (հաղթել-հաղթել) սկզբունքին համապատասխան ձեռնարկվելիք քայլերը, նախատեսվում է հռչակագրի ստորագրում։

Հավելենք, որ 70 տարվա ընթացքում Էրդողանը Թուրքիայի երկրորդ նախագահն է, որն այցով մեկնում է Աթենք: Ընդհանուր առմամբ, սա Թուրքիայի ղեկավարի 3-րդն այցն է Հունաստան։ Մինչ այս, Էրդողանն այս երկիր էր այցելել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ նրանից առաջ 1952 թվականին Աթենք էր ժամանել Թուրքիայի երրորդ նախագահ Մահմուդ Ջելալ Բայարը։

Էմմա Չոբանյան