Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը Բրիտանիայում խոշոր անշարժ գույքերի սեփականատեր է

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Հետաքննող լրագրողները  ուսումնասիրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության ղեկավար Բայլար Էյուբովի կարողությունը և պարզել, որ նրա ընտանիքը  երեք շքեղ առանձնատուն ունի հյուսիսային Լոնդոնում, ինչպես նաև՝ միլիոնավոր դոլարների այլ անշարժ գույք։

OCCRP-ի հրապարակած նոր հետաքննության համաձայն՝ Էյուբովների ընտանիքը Մեծ Բրիտանիայում և Դուբայում առնվազն 160 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի։ Էյուբովի կնոջն ու դստերը պատկանող օֆշորային ընկերությունները 114 միլիոն դոլար են ծախսել Միացյալ Թագավորությունում անշարժ գույքի վրա: Ընտանիքը նաև ավելի քան 46 միլիոն դոլարի սեփականություն ունի Դուբայում: Բայլար Էյուբովը ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարն է։ Ավելի վաղ էլ նա նույն  պաշտոնն է զբաղեցրել Հեյդար Ալիևի օրոք։

Ընտանիքը Մեծ Բրիտանիայում ակտիվները պահում է գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք ձեռք են բերվել 2007-ից 2018 թվականներին: Լրագրողները չեն կարողացել գտնել այս ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները: Նույնիսկ այն փաստը, որ դրանք պատկանում են Էյուբովներին, հայտնի է դարձել 2022 թվականի օրենքի շնորհիվ, որը պահանջում է բրիտանական սեփականություն ունեցող արտասահմանյան ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին:

Դուբայում, որտեղ անշարժ գույքի սեփականության մասին տեղեկությունները , ընդհանուր առմամբ, հանրությանը հասանելի չեն, Էյուբովը և ընտանիքի մի քանի անդամներ ունեն իրենց անուններով վիլլաներ և գրասենյակային տարածքներ, համաձայն արտահոսած փաստաթղթերի:

Էյուբովի կինը նաև բաժնետոմսեր ունի երկու բիզնեսում՝ լոնդոնյան հայտնի սրճարաններից մեկում և Բաթումիում գտնվող բարձրակարգ հյուրանոցում:

Առնվազն մինչև 2020 թվականը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, Էյուբովի  տարեկան աշխատավարձը չի գերազանցել 22,000 դոլարը։ Նրա կնոջ ներկայիս աշխատանքի վայրը անհայտ է, սակայն 2016 թվականին նա աշխատել է Ադրբեջանի պետական ​​բուսաբանության ինստիտուտում, իսկ նրա դուստրն աշխատում է որպես մարզիչ (life coach) Մեծ Բրիտանիայում:

Էյուբովը ևս հինգ երեխա ունի, սակայն լրագրողներին չի հաջողվել պարզել, թե արդյո՞ք նրանցից որևէ մեկն ունի եկամտի զգալի անկախ աղբյուր։ Լրագրողներին հաջողվել է գտնել միայն մեկ գրառում այն մասին, որ Էյուբովը դրամական փոխանցում է ստացել։ 2007 թ.-ին, նույն տարում, երբ ընտանիքը սկսել է  անշարժ գույք գնել Մեծ Բրիտանիայում, մի ընկերություն, որը գրանցված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում, 250,000 դոլար է  ստացել Նոր Զելանդիայում գրանցված մեկ այլ օֆշորային ընկերությունից: Հաղորդվում է, որ գումարի աղբյուրն անհայտ է, սակայն այս ընկերությունը ներգրավված է փողերի լվացման ևս մեկ սկանդալի մեջ:

Հետաքննության ընթացքում բացահայտվել է ևս մեկ հետաքրքիր փաստ. թե՛ լոնդոնյան սրճարանում, թե՛ Վրաստանի հյուրանոցում Էյուբովի կինն ու երկու դուստրերն ունեն նշանավոր բիզնես գործընկեր․ Սուլխան Պապաշվիլի անունով վրացի գործարարը շահեր ունի Ադրբեջանի էներգետիկ ոլորտում և շահագրգռված է լավ հարաբերություններ պահպանել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Լրագրողները ոչ մի փաստաթղթային ապացույց չեն գտել, որ Էյուբովը կամ նրա ընտանիքի անդամները վրացի գործարարից փող կամ գույք են ստացել։

Էյուբովը և նրա ընտանիքի անդամները չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքներին։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Պապաշվիլիին ներկայացնող փաստաբանական գրասենյակն էլ  նշել է, որ Էյուբովը երբեք այն դիրքում չի եղել, որ ազդեցություն ունենա էներգետիկ բիզնեսում և որ Պապաշվիլիի էներգետիկ բիզնեսի և Էյուբովների ընտանիքի հետ նրա փոխհարաբերությունների միջև որևէ կապ փնտրելը «ակնհայտորեն անտրամաբանական է և, հետևաբար, ապակողմնորոշիչ»:

Լրագրողները Էյուբովների ընտանիքի՝ Դուբայում սեփականության վերաբերյալ տեղեկացել են 2020 թվականին արտահոսած գույքի տվյալների շտեմարանից: Էյուբովը 2006 թվականից սկսած տարբեր տարիներին այստեղ ձեռք է բերել չորս վիլլա: 2023 թվականին նա դրանցից մեկը փոխանցել է կնոջը՝ Զոհրա Սուլթանովային, մյուսը՝ որդուն՝ Էլնուրին, իսկ մեկը պահել իր համար:

Չորրորդ վիլլայի ներկայիս կարգավիճակը պարզ չէ, սակայն 2020 թվականի դրությամբ այն պատկանում էր Էյուբովին: Վիլլաներն այսօր գնահատվում են 26 միլիոն դոլար:

Էյուբովն, ի դեպ, ամուսնացած է նախկին նախագահ  Հեյդարի Ալիևի զարմուհու հետ։ Նա ազգությամբ քուրդ է, ծնվել է 1951 թ-ին ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում։

Միջազգային ճգնաժամային խմբի 2010 թվականի զեկույցում Էյուբովը նշվում է որպես Ադրբեջանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ընդգծմամբ, որ նա «եզակի մարդկանցից մեկն է, որը մշտական անմիջական կապ ունի նախագահի հետ»: 2008 թվականին Wikileaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ դիվանագիտական հեռագրում ֆրանսիացի գործարարը պնդում է, որ Էյուբովը ճնշում է գործադրել իր վրա՝ վաճառելու Ադրբեջանի խոշորագույն տեղական գարեջրի գործարաններից մեկի բաժնետոմսերի 40 տոկոսը: Ենթադրաբար, վախենալով իր բազմամիլիոնանոց ներդրումներից՝ գործարարը վաճառել է իր մասնաբաժինը ռուսական ընկերությանը և լքել Ադրբեջանը։ Նրա անունը հայտնվել էր նաև Pandora Papers-ում․ 2007 թվականին նա օգտագործել է օֆշորային ընկերություն՝ անհայտ ծագման գումարներ ստանալու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի