Խստորեն դատապարտում ենք ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ հարձակումների և բռնությունների այս ալիքը՝ անկախ նրանից, թե ում կողմից են դրանք իրականացվում․ հայտարարություն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստրև․

«Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած երթի ընթացքում Երևանի Ամիրյան փողոցում  խոչընդոտվել է «xosnak.am» լրատվական կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը, կիրառվել բռնություն։ Այսպես՝ լրագրող Նանե Իսրայելյանը փորձել է մեկնաբանություն ստանալ երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից, սակայն վերջինս լրագրողին հորդորել է հեռանալ։ Սրբազանի աջակիցներն էլ նույն լրատվամիջոցի օպերատոր Վահե Աղրյանի ձեռքից խլել են տեսախցիկը, հանել չիպը, իսկ սարքը նետել են գետնին ու կոտրել, ապա հայհոյելով հեռացել են։ Ինչպես հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջին շաբաթների ընթացքում Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման դեմ բողոքի ակցիաներով և դրանց հետ կապված տարատեսակ ընդհարումներով պայմանավորված՝ սա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնության արդեն 6-րդ դեպքն է։ Ընդ որում՝ դրանցից երեքում ոստիկաններն են չարաշահել իրենց լիազորությունները և անհիմն ուժ կիրառել լրագրողների ու օպերատորների դեմ, ևս երեք դեպքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնարարքների են դիմել ակցիաների մասնակիցները, կամ երբ դրանք տեղի են ունեցել ակցիաներից դուրս՝ Բագրատ Գալստանյանի համակիրները։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարձակումների և բռնությունների այս ալիքը՝ անկախ նրանից, թե ում կողմից են դրանք իրականացվում։ Համոզված ենք, որ այդ գործողությունների համար պարարտ հող են ստեղծում մի կողմից իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, մյուս կողմից՝ ընդդիմադիր գործիչների և բողոքի ակցիաներն առաջնորդողների կոշտ հռետորաբանությունն ու անզգույշ արտահայտությունները ԶԼՄ-ների հասցեին։

Բերենք ընդամենը երկու օրինակ։ Մայիսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից ասաց․ «Գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծել, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ․․․»։ Կարելի է ենթադրել՝ եթե ԱԺ նախագահը լրագրող ծեծելու իրավունք ունենար, նա դա կաներ, որովհետև այդպիսի ցանկություն ունի։ Իսկ մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանն ամբիոնից «Araratnews.am» կայքի պատասխանատուներին անվանել է «տականք» և «մարդասպան»՝ իր խոսքերն աղավաղելու համար։ Այս բառապաշարն ակնհայտորեն վիրավորական է, սադրող բնույթ է կրում և կարող է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ նոր բռնություններ հրահրել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • Իրավապահ մարմիններին՝ ցուցաբերել հավասար մոտեցում լրագրողների ու օպերատորների դեմ ֆիզիկական բռնությունների և գործունեության խոչընդոտումների փաստերը քննելիս՝ ապահովելով օբյեկտիվություն ու անաչառություն, անկախ նրանից, թե ինչ ուղղվածության լրատվամիջոցում են նրանք աշխատում,
  • Իշխող և բոլոր մյուս քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ և տեղեկատվական վեճերն ու անհամաձայնությունները լուծել քաղաքակիրթ ճանապարհով,
  • Վերջին օրերի բողոքի ակցիաները գլխավորող հոգևորական և քաղաքական գործիչներին՝ պատասխանատվություն վերցնել ցուցարարների գործողությունների համար, կառավարել իրավիճակը՝ ապահովելով աջակիցների վարքի պարկեշտությունն ու օրինականությունը, այդ թվում՝ լրագրողների հետ հարաբերվելիս,
  • ԶԼՄ-ներին՝ առավել պատասխանատվություն, անաչառություն և նրբանկատություն ցուցաբերել երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը լուսաբանելիս, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ