Հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի բժշկական ապահովագրություն․ որքա՞ն է 1 օրվա արժեքը

Լուրեր

23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի բժշկական ապահովագրություն ձեր ճանապարհորդության ողջ տևողության համար: Այս մասին տեղեկանում ենք EurAsiaDaily-ից։

Պահանջը հաստատվել է «Զբոսաշրջության և հանգստավայրերի մասին» նորացված օրենքում։ Վրաստանի խորհրդարանն օրենքն ընդունել է 2023 թվականի վերջին։ Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն 5 հազար դոլար կամ եվրո շտապ ամբուլատոր ծառայությունների և 30 հազար դոլար կամ եվրո ստացիոնար բուժման ծախսերը։ Փաստաթուղթը կարող է լինել 3 լեզուներից որևէ մեկով՝ ռուսերեն, անգլերեն կամ վրացերեն:

Ապահովագրության բացակայության դեպքում Վրաստանում զբոսաշրջիկները կտուգանվեն 300 լարի (մոտ 45 հազար դրամ)։ Եթե մեկ ամսվա ընթացքում սկզբնական նշանակված տուգանքը չվճարվի՝ տույժը կկազմի 900 լարի։

Հայաստանում գործող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն արդեն ներկայացրել է ապահովագրական փաթեթն ու գները։

Վրաստան մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Վրաստանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:

Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել պայմանագրի կնքման պահին մինչև 85 տարեկան (ներառյալ) ֆիզիկական անձինք:

Ըստ ներկայացված փաթեթի՝ 1-15 օր մեկնելու դեպքում յուրաքանչյուր օրվա արժեքը կկազմի 300 դրամ, 16-ից 30 օր մեկնելու դեպքում՝ 250 դրամ։

Անժելա Պողոսյան